Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարը հեռացվել է պաշտոնից
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկո Օբուտին հեռացվել է պաշտոնից ֆինանսական սկանդալի պատճառով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նրա հրաժարականը ստորագրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն`նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը գումարները ծախսել է դիմահարդարման և այլ բաների համար, որոնք ընդհանրապես առնչություն չունեն քաղաքականության հետ: Փորձագետները գտնում են, որ Օբուտին լավագույն գործիչներից մեկն է Ճապոնիայի քաղաքական դաշտում: