Խաբարովսկի հիվանդանոցում մոր և երեխայի արյան մեջ Էբոլա վիրուս չեն հայտնաբերել
Խաբարովսկ շրջանի Կոմսոմոլսկե-նա-Ամուրե հիվանդանոցից դուրս են գրվել մայրը և երեխան, ովքեր ժամանել էին Նիգերիայից: Նրանց հոսպիտալացրել էին Էբոլա վիրուսի կասկածանքով: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Լաբորատորիայում կնոջ և երեխայի արյան մեջ Էբոլա վիրուս չեն նկատել: Այժմ նրանք դուրս են գրվել հիվանդանոցից», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել են, որ Խաբարովսկում էբոլա վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել են մայրը և երեխան, ովքեր ժամանել են Նիգերիայից: