Քոբանիում մահապատժի է ենթարկվել 15-ամյա դեռահաս. վերջինս կասկածվում էր «ԴԱԻՇ»-ի հետ կապ ունենալու մեջ
«ԴԱԻՇ»-ի հետ կապի համար Քոբանիում մահապատժի է ենթարկվել 15-ամյա դեռահաս: Այս մասին հայտնում է Polit.ru-ն:
Փոխանցվում է, որ Սիրիայի Քոբանիի քաղաքի «Ռաքքայի հեղափոխականների» բրիգադը, որը կռվում է իսլամիստների դեմ քրդերի կողմից, մահապատժի է ենթարկել երկու մարդու, այդ թվում՝ 15-ամյա դեռահասի:
Նշվում է, որ մահապատժի ենթարկվածները կապի մեջ են եղել «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ: