Շվեդիայի օդանավակայանում հոսպիտալացրել են Էբոլայով վարակված լինելու կասկածանքով մի տղամարդու
Շվեդիայի միջազգային Արլանդա օդանավակայանում Էբոլա վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է մի տղամարդ: Այս մասին գրում է Aftonbladet-ը:
Հոկտեմբերի 19-ի երեկոյան Ստոկհոլմի միջազգային օդանավակայանում Մերձավոր Արևելք թռիչքի ժամանակ մի տղամարդու Էբոլա վիրուսի կասկածանքով հոսպիտալացրել են: Ոստիկանությունը օդանավակայանի սպասասրահում նկատել է, որ տղամարդն իրեն վատ է զգում:
«Տղամարդը սկսեց փսխել և իրեն շատ վատ զգալ: Ոչ ոք հաստատ չի կարող ասել, որ նրա մոտ Էբոլա վիրուսն է, դա կարող է լինել ցանկացած այլ բան: Բայց մենք նրան մեր հսկողության տակ ենք վերցրել, որպեսզի հետո չզղջանք»,-ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Տղամարդուն հոսպիտալացրել են համալսարանական հիվանդանոցում, որտեղ նա հետազոտության փուլեր կանցնի, եթե հետազոտության արդյունքները դրական լինեն, ապա դա կլինի Էբոլա վիրուսի առաջին դեպքը Շվեդիայում: