Այսօր Ստրասբուրգում կմեկնարկի Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ պատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների շարքում են 2014-2019թթ. Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատումն ու Ուկրաինայի համար միակողմանի առևտրային նախապատվությունների երկարացումը:
Նշվում է, որ նստաշրջանն աշխատանքը կավարտի այս հինգշաբթի: