Պեկինում վազքի մարաթոնի մասնակիցները վազել են դիմակներով (լուսանկարներ)
Պեկինում կազմակերպած վազքի մարաթոնի մասնակիցները ստիպված են եղել ուժեղ սմոգի պատճառով վազել դիմակներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այդ օրն օդը այնքան է աղտոտված եղել, որ երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են արել իրենց առողջության համար կրել դիմակներ:
Նշվում է, որ վազքի մարաթոնին մասնակցել է 30 հազար մարդ: