Տաջիկստանում «ԻՊ»-ի զինյալներ են ձերբակալվել
Տաջիկստանի հյուսիսում ձերբակալվել են երկրի 13 քաղաքացի, ովքեր մեղադրվում են ահաբեկչական ակտերի կազմակերպման փորձի մեջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Տաջիկստանի ՆԳՆ-ին:
Փոխանցվում է, որ կասկածյալներին ձերբակալել են օպերատիվ տեղեկատվություն ստանալուց հետո:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածները «Ջունդուլլոխ» ահաբեկչական խմբավորման անդամներ են, որոնց հետ ձերբակալվել է նաև խմբավորման ղեկավարը՝ Մանսուր Բոբոերովը: