Փարիզի օպերայից դուրս են հանել փարաջայով կնոջը
Փարիզի Գրանդ օպերայի աշխատակազմը փարաջայով կնոջից պահանջել է լքել թատրոնը` որոշ երգիչների պահանջով, ովքեր նրա հագուստը համարել են անընդունելի: Այս մասի հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ օպերայի թատրոնի փոխտնօրեն Ժան-Ֆիլիպ Տյելենը լրագրողներին հայտնել է, որ երգիչները նկատելով, որ հանդիսատեսի շարքերում փարաջայով կին կա` հրաժարվել են երգել:
Նշվում է, որ ոստիկանները կնոջը և նրա ուղեկցին, ովքեր զբոսաշրջիկներն էին արաբական երկրներից, հայտնել են, որ կինը կամ պետք է դեմքը բացի, կամ նրանք պետք է լքեն թատրոնի շենքը: Նրանք լքել են օպերայի դահլիճը: