Ավստրալիան իր հատուկ ուժերն ուղարկում են Իրաք
Ավստրալիան հատուկ նշանակության զորքեր է ուղարկելու Իրաք, որպեսզի նրանք կռվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ Բաղդադում հանդես է եկել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոպը:
«Մենք Իրաքի ղեկավարության հետ եկել ենք սկզբունքային պայմանավորվածության»,-հայտարարել է Բիշոպը: