Իսպանիան կսկսի Իրաքի զինվորականների մարզումները՝ «ԻՇԻՊ» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կապակցությամբ
Այս տարի Իսպանիան կսկսի Իրաքի զինվորականների մարզումները՝ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կապակցությամբ:
Վաշինգտոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հանդիպման ընթացքում նման հայտարարություն է արել Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը:
Հեյգելը և Մորենեսը նաև պայմանավորվել են ԴԱԻՇ գրոհայինների դեմ պայքարում համագործակցության մասին: