ԱՄՆ-ն 15 հաջող հարված է հասցրել «ԻՊ»-ի նավթահանքերին ու նավթավերամշակող գործարաններին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից «Իսլամական պետության» դիրքերին հասցվող հարվածները վերջին երկու օրերի ընթացքում նպատակ ունեն խոչընդոտել ծայրահեղականների կողմից նավթի արդյունահանմանն ու տեղափոխմանը:
Պենտագոնի փոխանցմամբ՝ այդ հարվածները պետք է ֆինանսական վնաս հասցնեն «ԻՊ»-ին, որի եկամտի հիմնական աղբյուրը նավթի վաճառքն է: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղականներն այդ ճանապարհով օրական մինչև 5 միլիոն դոլար են ստանում:
ԱՄՆ-ն 15 հաջող հարված է հասցրել նավթահանքերին ու նավթավերամշակող գործարաններին, որոնք վերահսկվում են ջիհադիստների կողմից: