Վրաստանում մի քանի մարդկանց մոտ Էբոլա վիրուս է կասկածվում
Վրաստանում մի քանի մարդիկ, ովքեր ժամանել են արևմտյան Աֆրիկայից, գտնվում են կարանտինում: Նրանց մոտ Էբոլա վիրուս է կասկածվում: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հասարակական առողջության խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն:
«Այս պահին բժիշկների հսկողության տակ են մնացել մի քանի մարդ: Նախնական տվյալներով՝ նրանք առողջ են, սակայն կարանտինային շրջանը դեռ չի ավարտվել»,-ասել է Իմնաձեն:
Արևմտյան Աֆրիկայից ժամանած Վրաստանի 84 քաղաքացիների մեծ մասը հաջողությամբ հաղթահարել 21-օրյա ինկուբացիոն շրջանն ու վերադարձել է տուն: