Վրաստանում մի քանի մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ Էբոլա վիրուսի կասկածով
Վրաստանում Էբոլա վիրուսի հնարավոր վարակման կասկածով մի քանի մարդ կարանտինի մեջ է գտնվում: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի դիտորդական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեին:
Արևմտյան Աֆրիկայի երկրներից վերջին 3 ամսվա ընթացքում 84 մարդ է ժամանել Վրաստան, մեծամասնությունը՝ Նիգերիայից:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: