Ուկրաինայի ուժայինները Ավդեևկայի կրակոցների մեջ մեղադրել են աշխարհազորայիններին
Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ աշխարհազորայինները ռբակոծել են Ավդեևկա քաղաքի տարածքը Դոնբասում, աշխարհազորայիններն էլ, իրենց հերթին, նշում են, որ պատասխան կրակ են բաց թողել:
Աշխարհազորայինների շտաբի հավաստմամբ՝ ի պատասխան ուժայինների կրակոցների՝ կրակ է բաց թողնվել: «Մասնավորապես, ուժայինները ռբակոծում են Դոնեցկի օդանավակայանի շրջանի մեր դիրքերը Պեսկովի և Ավդեևկայի կողմից»,-հայտնում է շտաբի ներկայացուցիչը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: