Չինաստանի զարգացումն ԱՄՆ-ին ամենաշատն է սպառնում
Չինաստանի փառասիրությունն ու քաղաքական կշիռը նոր թափ է ստանում: Ամերիկյան պաշտոնյաները պետք է հասկանան, որ Չինաստանի՝ որպես համաշխարհային գերտերության վերադարձը շատ ավելի ջանք է պահանջելու, քան սառը պատերազմի ժամանակ էր:
Այս մասին The National Interest-ին հայտնել է ԱՄՆ հատուկ գործողությունների աշխատակից Ռոբերտ Հեդդիկը:
«Չինաստանի զարգացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Վաշինգտոնի համար, քանի որ հատկապես դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան են ուղարկվել ամերիկյան տնտեսության ռազմավարական ձգտումները:
Այս մասին գրում է Rambler.ru-ն` հղում տալով The National Interest-ին: