Մոսկվայում 11-ամյա աշակերտուհին մահացել է չիպսի չարաշահումից
Մոսկվայի ծայրամասերից մեկում աշակերտուհին մահացել է չիպսի չարաշահումից: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն` հղում անելով «Интерфакс»-ին:
Տեղի իրավապահ մարմինները հայտնել են, որ Վոսկրեսենսկում ծնողները տանը իրենց 11-ամյա դստեր մարմինն են գտել:
Բժիշկները պարզել են, որ աղջկա մահվան պատճառը բռնությունը չէ, նա հավանաբար մահացել է չիպսի չարաշահումից:
Բժիշկները նման եզրահանգման են եկել դիակի կողքին հայտնաբերված չիպսի փաթեթներից: