Հայտնի են դարձել իսպանական «Պրեմիեր 2013-14» մրցաշրջանի լավագույն հարձակվողի կոչման թեկնածուների անունները
Հայտնի են դարձել իսպանական «Պրեմիեր 2013-14» մրցաշրջանի լավագույն հարձակվողի կոչման թեկնածուների անունները: Հավակնորդների թվում բացակայում է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիի անունը:
Մրցանակին հավակնում են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Դիեգո Կոստան («Չելսի», նախկինում՝ «Ատլետիկո») և Կարլոս Վելան («Ռեալ Սոսյեդադ»):
Հաղթողը հայտնի է դառնալու հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ: