Եռյակն ազատամարտիկների հետ քննարկելու է իշխանություններից «ազատվելու ուղիները»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս եռյակը հանդիպելու է Մանվել Եղիազարյանի, Գագիկ Մելքոնյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Ռուստամ Գասպարյանի և այլոց ձևավորած Ազատամարտիկների դաշինքի հետ, որպեսզի քննարկեն այս իշխանություններից «ազատվելու ուղիները»:
Իսկ դաշինքն իշխանափոխությո՞ւ ն է պահանջում՝ հարցրինք մենք, քանի որ մինչ օրս դեռ հստակ նման պահանջի մասին չի հայտարարվել: «Չկասկածեք, և դա ենք ճշտելու նաև եռյակից, եթե կպահանջեն իշխանափոխություն՝ կհամախմբվենք, եթե ոչ՝ մենք մեր գործը կշարունակենք»,-ասացին մեզ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: