ԱԺ-ի մոտ բողոքի ելած առևտրականների պահանջը
ԱԺ-ի մոտ բողոքի ելած առևտրականները խնդրում են չքաղաքականացնել իրենց խնդիրը՝ իրենք «հացի համար են ոտքի ելել», բայց պատրաստ են ընդունել իրենց օգնության ձեռք մեկնող կուսակցությունների առաջարկները: «Հնարավոր է նաև, որ այս ամենն անում են, որպեսզի մենք հոկտեմբերի 10-ին տեղի ունեցող հանրահավաքին մասնակցենք:
Պետք է մի բան հիշեք, որ մեզ իրենց հանրահավաքները չեն հետաքրքրում, մեր ընտրած մարդիկ են՝ թող մեզ օգնեն: Այլ ոչ թե մեզանից պահանջեն, որ մասնակցենք հանրահավաքին»,-ասում է նրանցից մեկը: ԱԺ արտահերթ նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Շրջանառության հարկի մասին» այսօրվանից ուժի մեջ մտնող նոր օրենքում,
սակայն նիստը չկայացավ, քանի որ 66 պատգամավորի փոխարեն գրանցվել էր ընդամենը 37-ը: «Թքենք ձեր երեսին, հանրապետականներ»,- բղավում էին ակցիայի մասնակիցները և ընդդիմադիր պատգամավորներին հարցնում. «Դե հիմա ասեք՝ մենք ի՞նչ անենք»: