ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. Պատճառը գործարարների դժգոհությունն է
«Հրապարակ». թերթը գրում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադրումների սակագներից:
Դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացրել է, ինչի հետևանքով գործարարները սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով:
ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետ կապված»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ». թերթի այսօրվա համարում: