Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնում է արտերկիր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների' երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից և Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միացման պայմանագիրը:
Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասաց. «Դեռ չի մեկնել, մեկնելու է, բայց ոչ Մոսկվա:
Ուղղակի ՌԴ-ն, այսպես ասեմ, որպես տրանզիտ երկիր է: Մոսկվայի օդանավակայանից նա այլ երկիր է մեկնելու: Այսինքն' ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: