Բաղդադում ռումբերի պայթյունների հետևանքով զոհվել է 25 մարդ
Բաղդադում ռումբերի պայթյունների հետևանքով զոհվել է 25 մարդ,վիրավորվել 50-ը:Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Երկու ավտոմեքենա է պայթել Ալ- Հորրեյա թաղամասում,որի արդյունքում զոհվել է 20 մարդ,իսկ 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաղդադաի մեկ այլ վայրում կրակոցներից զոհվել է 15 մարդ,վիրավորվել 15-ը: