26 հազար փախստական է վերադարձել Դոնցեկ. իշխանություններ
Ավելի քան 26 հազար փախստական է հարկադրաբար վերադարձել Դոնեցկ: Այս մասին ИТАР-ТАСС գործակալությանն է հայտնել փախստականների և գերիների հարցով կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Մորոզովան: Գրում է ИТАР-ТАСС-ը:
«Մոտ 26 հազար փախստական է վերադարձել: Անցման կետերում Ռուսաստանից իրենց բնակավայրերը վերադառնալ ցանկացողների հերթը աճում է» , - նշել է Մորոզովան:
ՄԱԿ-ի տվյալներով` սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի արևելքում զինված հարձակումների հետևանքով իրենց բնակավայրերը լքած մարդկանց թիվը հասել է մինչև 1 մլն-ի: