ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Աֆղանստանի իշխանություններին. Օբամա
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Աֆղանստանի իշխանություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համաձայնագրի կնքման շրջանակներում: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Երկկողմ համաձայնագիրը անվտանգության ոլորտում արտացոլում է մեր պատրաստակամությունը Աֆղանստանի նոր իշխանություններին աջակցելու հարցում: Մենք պատրաստ ենք համագործակցել նոր իշխանությունների հետ դաշնակցության ամրապնդման, Աֆղանստանի ինքնիշխանության, կայունության, բարօրության և միասնության պահպանման հարցում: Մեր հիմնական նպատակը «Ալ-Քաիդա» և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարն է» , - հայտարարել է Օբաման: