Ուկրաինան ուղարկել է ԵՄ-ին ասոցացման համաձայնագիրը
Ուկրաինայի ԱԳՆ հայտնել է այն մասին,որ կառավարությունն ավարտել է բոլոր միջոցառումները կապված ասոցացման համաձայնագրի հետ:Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
«Ուկրաինական կողմը փոխանցել է ԵՄ-ին ասոցացման համաձայնագիրը: Այդ պարագայում,Ուկրաինան ավարտել է ներքին բոլոր հարցերը համաձայնագրի հետ կապված», - ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Պերեբիյնիսը: