ԻՊ-ի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը ենթադրում է թուրքական զորքերի հնարավոր ներխուժումը Սիրիա. քաղաքագետ
Թուրքիայի հակասական դիրքորոշումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հարցում թույլ է տալիս կարծել, որ թուրքական զորքերը կներխուժեն Սիրիայի տարածք: Այս մասին «Россия сегодня» գործակալությանն է հայտնել ԱՊՀ երկրների Կովկասյան Ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Եվսեեվը:
«Թուրքիայի հակասական դիրքորոշումը անհանգստացնում է: Սկզբում նա խուսափում էր մասնակցել ռազմական գործողություններին: Այժմ նա հայտարարում է, որ պատրաստ է ստեղծել ոչ թռիչքային գոտի, ինչն անօրինական է, ստեղծել արգելապատնեշ գոտի Սիրիայի տարածքում և իր զորքերը տեղակայել այնտեղ, ինչը միանգամայն հնարավոր է» , - հայտարարել է Եվսեեվը:Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: