ԻՊ կողմնակիցների Twitter-ի տասնյակ հաշիվներ սառեցվել են
«Իսլամական պետություն» խմբավորման Twitter-ի մի քանի տասնյակ հաշիվներ սառեցվել են այն բանից հետո, երբ հրապարակվել է բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի հերթական տեսանյութը, ով գերեվարվել էր ուժայինների կողմից: Այս մասին երեքշաբթի օրը հայտնում է NBC News հեռուստաալիքը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
«Սա խաթարում է նրանց քարոզչական մեխանիզմը: Իրականում ոչ ոք չի կարող կանգնեցնել ԻՊ-ին մահապատիժներով նոր տեսանյութերի հրապարակումից» , - ասել է NBC News հեռուստաալիքի վերլուծաբան Էվան Կոլմաննը: