Լատվիան պատրաստ է մասնակցել Ուկրաինայի կողմից ներկայացրած հայցերի քննարկմանը մարդու իրավունքների Եվրոպական դատարանում
Լատվիան երրորդ կողմի կարգավիճակով պատրաստ է մասնակցել Ռուսաստանի դեմ Կիևի կողմից ներկայացրած հացերի քննարկմանը մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների է հայտնել Լատվիայի ԱԳՆ մամլո քարտուղար Կարլիս Էյհենբաումսը:
«Եթե Կիևից պաշտոնական հարցում ստացվի, ապա Լատվիան ամեն հնարավոր բան կանի աջակցություն ցուցաբերելու համար: Եթե դա մեր ուժերի սահմանում է, ապա մենք դա կանենք» , - ասել է Էյհենբաումսը: Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: