Եգիպտոսում Մուրսիի տասնյակ աջակիցներ դատապարտված են ազատազրկման
Եգիպտոսի դատարանը դատապարտել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 68 ակտիվիստի: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով դատական աղբյուրներին:
Ակտիվիստներին մեղադրում են 30 հոգու սպանության մեջ, որը տեղի է ունեցել Կահիրեում 2013 թ. հոկտեմբերի 6-ին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների ժամանակ:
63-ը դատապարտված են 15 տարվա ազատազրկման, մնացածը` 10 տարվա:Գրում է Газета.ru-ն: