Քիչ առաջ Երևանում կրակոցներ են հնչել
Մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ քիչ առաջ Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին հնչել են կրակոցներ:
Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյան հետ, ով հաստատեց տեղեկատվությունը: Վերջինս նշեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ:
Հանգամանքները պարզվում են: