Այլընտրանքային էներգետիկան չի կարող փոխարինել նավթին և գազին. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ չի հավատում այլընտրանքային էներգետիկայի հեռանկարներին: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Նախագահի խոսքով` իր երկրի «հիմնական մեխը» հումքն է, և «պետք չէ դրանից վախենալ»:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ըստ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների` արևային էներգիան 2050 թ. - ին աշխարհում էներգետիկ հիմնական աղբյուրը կդառնա: Գրում է Газета.ru-ն: