Չինաստանի ռազմական հզորությունն անհանգստացնում է ԱՄՆ-ին
Չինաստանի ռազմական հնարավորությունների աճը և դրա առկայությունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում անհանգստության պատճառ է հանդիսանում Միացյալ Նահանգների համար: Այս մասին հայտնում է RT կայքի իսպանական տարբերակը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Չինաստանի ռազմական բյուջեն 2014 թ. աճել է 12,2 %-ով (ավելի քան 130 մլրդ դոլար): Երկիրը շարունակում է օդանավերի և սուզանավերի ակտիվ ստեղծումը, որոնք կարող են հասնել մինչև Ալյասկա: Ասվում է հաղորդագրության մեջ:
«Չինաստանի ռազմական ուժերի ամրապնդումը Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում անհանգստացնում է ԱՄՆ-ին, քանի որ Վաշինգտոնը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում և աջակցում է իր դաշնակիցների` ճապոնացիների տարածքային հավակնությունները»,-նշում է հրատարակությունը: