Գերմանիան Ուկրաինային մարդասիրական օգնություն կուղարկի
Ուկրաինան հոկտեմբերի 6-7-ը 100 տրանսպորտային միջոցով մարդասիրական օգնություն կստանա Գերմանիայից: Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը`հղում տալով Պետական ֆինանսական ծառայության պետի տեղակալ Անատոլի Մակարենկոյին:
«Սա իսկական մարդասիրական օգնություն է, և ոչ թե ինչ-որ 600,000 կգ թեյ»,-ասել է Մակարենկոն:
Նրա խոսքով` Գերմանիան Ուկրաինային որպես մարդասիրական օգնություն շինարարական նյութեր և արտադրող կայաններ է ուղարկում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: