Աֆղանստանը և ԱՄՆ-ն նոր համաձայնագիր են ստորագրել համաձայնագիրը
Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ապահովման մասին համաձայնագրի ստորագրման արարողակարգը տեղի է ունեցել երեքշաբթի օրը` Քաբուլում նախագահական պալատում: Այս մասին հայնել է երկրի նոր ղեկավար Աշրաֆ Գանի Ահմադզայի վարչակազմի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Կողմերը նախընտրել են ուշադրություն չգրավել տվյալ իրադարձության շուրջ և այդ պատճառով հանդիպմանը մասնակցել է ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական, ՆԳՆ նախկին ղեկավար Խանիդ Ատմարը: Ամերիկյան կողմը ներկայացնում էր Քաբուլում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քաննինգեմը:
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս նմանատիպ համաձայնագիր կստորագրվի ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ: