Վրաստանը մտադիր է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը. Մարգվելաշվիլի
Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամողջականությունը: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Այս խնդիրն արագ լուծում չի ստանա: Դա կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Դա վերաբերում է ինչպես Աբխազային, այնպես էլ Հարավային Օսիային: Այս ամենի հետ կապված մենք լուրջ աջակցություն ենք ստանում հատկապես Թուրքիայի իշխանությունների կողմից»,-ասել է նախագահը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: