Ուկրաինացի ուժայինները պատրաստ են պահպանել հրադադարի ռեժիմը
Ուկրաինացի ուժայինները կպահպանեն հրադադարի ռեժիմը երկրի արևելքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության Խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ ուկրաինական զորքերը կպահպանեն հրադադարի ռեժիմն այն դեպքում, երբ տարածքների ազատագրման մասին որոշում կկայացվի: