ԵՄ-ի դեսպանները կքննարկեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղյալ հայտարարումը
Եվրոպակամ Միության անդամ 28 երկրների դեսպաններ Բրյուսելում անցկացվող հանդիպման ընթացքում կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղյալ հայտարարման հարցը: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նրանք կգնահատեն Ուկրաինայում խաղաղության հաստատման պլանի իրագործումը և հրադադարի պայմանների իրականացման դեպքում դրանց հետևող Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղյալ հայտարարումը:
Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական Միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: