Վերջին մի քանի օրվա ընթացքում ուժայինների շրջանում զոհեր չկան
Դոնբասում ուկրաինացի ուժայինների շրջանում զոհեր չկան, սակայն կա 3 վիրավոր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է: Սակայն աշխարհազորայինները և ուժայինները մեղադրում են միմյանց խախտումների մեջ: Կրակոցները մշտապես պահպանվում են Դոնեցկի օդանավակայանում: ԴԺՀ ներկայացուցիչները հայտնում են, որ կրակոցներն իրականացվում են Դոնեցկի բնակատեղիներում, և աշխարհազորայինները ստիպված են պատասխան կրակոցներ արձակել: