Չեխիայի նախագահը ռուսերենով կոչ է արել Եվրոպային չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները խոչընդոտում են միջպետական հարաբերություններին: Դրանում վստահություն արտահայտել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմենը «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի ընթացքում: Հատկանշական է, որ Չեխիայի նախագահն նման հայտարարությամբ հանդես է եկել ռուսերենով: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով լեհական Gazeta Wyborcza պարբերականին:
«Ցանկացած պատժամիջոց խոչընդոտ է հանդիսանում քաղաքակրթությունների երկխոսությունում և երկխոսության փոխարեն լռություն է տիրում: Բրյուսելի կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներն անիմաստ են և դրանք միայն խորացնում են ստեղծված իրավիճակը: Պետք է չեղյալ հայտարարել պատժամիջոցները, որոնք ոչ միայն անիմաստ են, այլ նաև հակադարձ ազդեցություն ունեն: Պետք է զարգացնել քաղաքակիրթ երկրների միջև երկխոսությունը, որը հիմնված է կրոնի և բիզնեսի ոլորտում փոխանակման վրա», - զգուշացրել է Զեմենը: