ԼԺՀ ղեկավարը համարում է, որ Կիևը ճանաչել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Կիևը գրեթե ճանաչել է Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ազգային Հանրապետությունների անկախությունը: Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Թող նորմալ մարդկային լեզվով ասեն, որ իրենք ճանաչում են մեզ, այլ չթաքցնեն դա՝ ինչ-որ հատուկ կարգավիճակ ընձեռելով: Նրանք գրեթե ճանաչել են այդ փաստը, եթե համաձայն են, որ մեր տարածքներում գործեն օրենքներ, որոնք չեն գործում Ուկրաինայում», - հայտարարել է Պլոտնիցկին:
Պլոտնիցկին նաև հայտարարել է, որ Լուգանսկի Ազգային Հանրապետության բնակիչներն իրենց ընտրությունը կատարել են դեռևս հանրաքվեի ընթացքում: