«ԻՊ»-ը հրապարակել է բրիտանացի պատանդի նոր լուսանկարն ու տեսագրությունը
«Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է բրիտանացի պատանդը նոր լուսանկարն ու տեսագրությունը: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փոխանցվում է, որ նոր տեսագրության մեջ պատանդը քննադատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը:
Նշվում է, որ գերեվարված լրագրող Ջոն Քենթլին արդեն երկրորդ անգամն է հայտնվում գերության մեջ, առաջին անգամ նա գերության մեջ էր հայտնվել 2012 թ Սիրիայում, որտեղից նրան հաջողվել էր փախուստի դիմել: