Պատժամիջոցները պետք է սահմանվեն միջազգային հարթակներում, այլ ոչ թե առանձին երկրների կողմից. հնդիկ դիվանագետ
Հնդիկ դիվանագետ Սուրեշ Պրաբհուն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման մասին որոշումը որևէ պետության՝ այդ թվում նաև Ռուսաստանի դեմ պետք է որոշվի միջազգային հանրության կողմից, այլ ոչ թե առանձին պետությունների, որպեսզի դրանք քաղաքական շարժառիթներով դրդված չլինեն: Գրում է Russian.rt.com-ը:
«Երկրները պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան կայացած որոշումներից յուրաքանչյուրի պատճառները: Նման կերպ ոչ մի պետություն չպետք է ենթարկվի խտրականության այս կամ ձևով, որի ետևում կանգնած են ինչ-որ մեկի անձնական շահերը: Հնդկաստանը համարում է, որ նմանատիպ ցանկացած որոշում պիտի կայացվի այնպիսի միջազգային հարթակներում, ինչպես օրինակ ՄԱԿ-ն է», - ընդգծել է Պրաբհուն: