«Իսլամական պետություն» խմբավորումը ոչնչացնում է Իրաքի մշակութային ժառանգությունը. ՅՈՒՆԵՍԿՕ
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող՝ Իրաքի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերին նվիրված համաժողովի մասնակիցները հայտնել են,«Իսլամական պետություն» խմբավորման անդամները ոչնչացնում է Իրաքի մշակութային ժառանգությունը: Այս մասին հայտնում է Polit.ru-ն:
Փոխանցվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լալյոն հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորման անդամներն անցկացնում են «Իրաքի մշակույթի իսկական մաքրում»՝ ոչնչացնելով այդ երկրի ժառանգությունը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները Դեյ Էր Զորում ոչնչացրել էին Սրբոց Նահատակաց եկեղեցին: