Հոնկոնգում ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է մոտ 60 ցուցարար
Հոնկոնգում ոստիկանների և ցուցարարների միջև անցյալ շաբաթվանից սկսված բախումների հետևանքով տուժել է առնվազն 56 մարդ:Այս մասին հայտնում է Polit.ru-ն:
Ավելի վաղ փոխանցվում է, որ 38 տուժածի մասին:
Փոխանցվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ցուրարարները պատնեշներ են կառուցում: