Իսրայելը կրկին սպառնում է Իրանին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը, որպեսզի նրանք Իրանի վրայից չհանեն պատժամիջոցները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Չի կարելի Իրանի վրայից հանել պատժամիջոցները և թույլ տալ, որպեսզի նա շարունակի միջուկային զենքի ստեղծումը: Եթե մենք հանենք պատժամիջոցները, ապա Իրանը կունենա ցենտրիֆուգների հազարավոր պոտենցիալ, որով նա ավելի կհզորանա»,-հայտարարել է Նեթանյահուն:
Իր հերթին Իրանը հերքում է, որ միջուկային զենք ստեղծելու մեղադրանքը: