Հոնկոնգում բողոքի ակցիայի մասնակիցները պատնեշներ են կառուցում
Հոնկոնգում բողոքի ակցիայի մասնակիցները պատնեշներ են կառուցում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փոխանցվում է, որ ակցիայի մասնակիցները կարծում են, որ իրավիճակը կարող է փոխվել չորեքշաբթի օրը, քանի որ այդ օրը նշվում է, որպես ՉԺՀ-ի հիմնադրման օր:
«Հնարավոր է, որ այդ օրը ոստիկանները ցանկանան մեզ ցրել և ուժ գործադրել, այդ պատճառով մենք պատնեշներ ենք կառուցում»,-հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում արդեն 5-րդ օրն է բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի երկրում փոխվի ընտրական համակարգը՝ այսինքն, որ ժողովուրդն ինքնուրույն ընտրի իր երկրի նախագահին: