Կիմ Չեն Ինին վիրահատել են
Վիրահատել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ոտքերը: Այս մասին հայտնում է "Чосон ильбо"-ն:
Փոխանցվում է, որ նրան վիրահատել են Փհենյանում` սեպտեմբերի կեսերին: Նա մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել կադրեր, որտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը կաղում է: