Նուրսուլթան Նազարբաևն առաջարկով է հանդես եկել
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Աստրախանում մեկնարկած Կասպիական երկրների 4-րդ գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանն առաջարկել է մերձկասպյան երկրներին քննարկել ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան առաջարկով հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Մերձկասպյան երկրների շարքում են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Իրանը: