Ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ ԱԺ-ի տարածքից (լուսանկարներ)
Շրջանառության հարկի մասին օրենքի ընդունման կապակցությամբ ցուցարարաները շարունակում են բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Այսօր նրանք հավաքվել էին ԱԺ դարպասների մոտ և պահանջում էին, որպեսզի այն օրենքը, որը ընդունել են, կրկին անվավեր ճանաչեն:
Ցուցարարները Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ չեն պատրաստվում հեռանալ տարածքից և մինչև վերջ բողոքելու են, իսկ, եթե օրենքը դուրս չգա շրջանառությունից, ստիպված կլինեն թողնել այդ աշխատանքը, զբաղվել ուրիշ աշխատանքով կամ լքել երկիրը:
Առավել մանրամասն՝ լուսանկարներում:
Սոնա Բախշյան