Վրացի «օրենքով գող»-ին սպառնում է կրկնակի արտաքսում (տեսանյութ)
ՌուսաստանԻնչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին` անցած ուրբաթ Մոսկվայում ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր տնօրինության աշխատակիցների կողմից երկրի տարածքում անօրինական գտնվելու համար ձերբակալվել էր ազգությամբ վրացի «օրենքով գող» Գեորգի Ջենալօձեյին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Գոգի Պիտերսկի մականվամբ:
Փոխանցվում է, որ նրան ձերբակալել են Պետրովկա փողոցում գտնվող Կենտրոնական հանրախանութի շենքում:
Նշվում է, որ այսօր տեղի է ունենալու նրա դատավարությունը, և եթե որևէ տարօրինակ բան տեղի չունենա, ապա նրան սպասվում է կրկնակի արտաքսում: Վերջին անգամ Գոգիին ՌԴ-ի տարածքից արտաքսել էին կես տարի առաջ: